Ալիևն ասում է՝ Փաշինյա՛ն, եթե ուզում ես էս թղթի կտորը ստանալ, գնա Սահմանադրությունը փոխիր․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2026 | 10:19
Փակ է Քարի լիճ տանող ճանապարհը
26.11.2026 | 10:06
Ձյան պատճառով 150 մեքենա արգելափակվել է ճանապարհներին․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

«Ադրբեջանը խաղաղության գործընթացը դիտարկում է բացառապես ՀՀ-ից զիջումներ ստանալու համար։ Ադրբեջանը երբեք էլ պատրաստ չի եղել ստորագրել մի փաստաթուղթ, որով կարող է կայունություն և խաղաղություն գալ տարածաշրջան։ Ադրբեջանը հիմա էլ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Ալիևը խաղաղության համաձայնագիրը չի ստորագրում, ոչ թե որովհետև այն ՀՀ-ի համար լավ փաստաթուղթ է, այլ՝ դեռ ստանալիք ունի իշխանություններից։

«Ալիևը էս թղթի կտորը հեռից կոնֆետի պես պահում է, ասում է՝ Նիկոլ Փաշինյա՛ն ուզում ես էս թուղթը ստանալ, էս, որ համաձայնեցրել ենք, էն, որ ամեն ինչ զիջել ես։ Ալիևն ասում է՝ Փաշինյա՛ն, եթե ուզում ես այս թղթի կտորը ստանալ, գնա Սահմանադրությունը փոխիր, արի, միասին դիմենք Մինսկի խումբը չեղարկելու համար։ Ադրբեջանի պահանջներն անվերջ են լինելու»,- նկատեց Գրիգորյանը։

Պատգամավորը նաև հարց բարձրացրեց, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խնդիր է լուծում Մինսկի խումբը լուծարելով։

Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ փորձում է «խաղաղության իլյուզիա» վաճառել ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։