Չենք քերթում. ՊԵԿ նախագահը` Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում ուսումնասիրություն կատարելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

«Հարկային մարմինները ոչ մեկին չեն քերթում, իսկ ստուգումները միանգամայն օրինաչափ են ու տեղավորվում են կառույցի գործառույթների մեջ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մեկնաբանելով խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում լայնածավալ ստուգումները:

Ըստ Հակոբյանի՝ ՊԵԿ-ն ունի թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որը կազմվում է՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը: Եվ բոլոր ստուգումներն իրականացվում են այդ ծրագրի շրջանակում։ Նա համաձայն չէ ԶԼՄ-ների այն պնդումների հետ, թե իշխանություններին գումար է պետք բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար, ինչի համար էլ ՊԵԿ-ը դիմել է խոշոր գործարարին։

«Չենք քերթում, տնտեսվարողներին և բոլորին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով։ Եվ մենք փորձում ենք համակարգը, մեր ծառայությունը հասարակության համար առավելագույն մարդակենտրոն դարձնել։ Համոզված եղեք, որ նման մոտեցումը մեր աշխատանքում միշտ կա»,-ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։