Փաշինյանի գրասենյակի պատասխանը Բաքվին․ նոր մեղադրանքներ՝ խաղաղության պայմանագրի նախագիծը հաստատելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են ադրբեջանական դիրքերը»․ Բաքվից վերջին երեք օրերին այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ են տարածվում։ Ադրբեջանի ՊՆ-ին օպերատիվորեն արձագանքում էր Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը՝ այդ տեղեկությունները որակելով կեղծիք։ Ուշագրավ է, որ Ալիևի վարչակազմը ապատեղեկատվության այս արշավը սկսեց անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն ու Երևանը հայտարարեցին, որ կողմերը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ վերջնական համաձայնության են եկել։

Կրակոցների վերաբերյալ Բաքվի հայտնած տեղեկություններին այսօր Հայաստանի վարչապետի աշխատակազմն է անդրադարձել՝ շեշտելով, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմի բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։

Վարչապետի գրասենյակը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Երևանը Բաքվին առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի ղեկավարի գրասենյակը ևս մեկ անգամ շեշտել է, որ կողմ է խաղաղության գործընթացի շուրջ բանակությունների շարունակականությանը։

Ադրբեջանը Հայաստանին պատասխանեց արտգործնախարարության միջոցով՝ Հայաստանին կրկին մեղադրելով ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում՝ հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ այս հայտարարություններով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը ձախողվում է, սակայն դրանց բովանդակությունը խնդրահարույց է համարում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, շեշտելով, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակից չէ և շարունակում է հակահայ քաղաքականությունը, տարակուսելի է համարում, որ իշխանականներն ապակայունացում չեն տեսնում։

Ադրբեջանի՝ սահմանային խախտումների մասին հայտարարություններից հետո Երևանն ապացույցներ է ուզել, սակայն Բաքուն չի տրամադրել։

Արծվիկ Մինասյանը, իշխանականներին ի պատասխան, հայտարարում է, թե միամտություն է Ալիևից կառուցողական արձագանքի սպասելը։

Հիշեցնենք՝ սահմանին իրավիճակին երեկ Եվրամիության առաքելությունն էլ էր անդրադարձել։ Եվրոպացի դիտորդները նշել են, որ «իրավիճակը մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում»։ Դիտորդների վերջին հայտարարությունից շատ չանցած՝ Բաքուն առաքելության պարեկությունը հերթական անգամ «լրտեսական գործունեություն» որակեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան