Դա թող մնա իմ ու Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ  Բաղդասարյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո բանակցությունները որակեց շատ դրական, որի ընթացքում կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այս բանակցությունները շարունակական են լինելու, իսկ ՀՀԿ-ն կողմ է, որ հարցը լուծվի սահմանադրական ճանապարհով:

«Մենք պետք է գնանք Սահմանադրական ճանապարհով: Եթե լինեն անհրաժեշտություններ, ցանկացած փոփոխություններ, որոնք միտված կլինեն մեր երկրի զարգացմանը, մենք չենք կարող կողմ չլինել: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որտեղ կլինի իրական ընդդիմություն»,-ասաց Բաղդասարայնը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրություններն արագ կազմակերպելով կզրկեն մյուս կուսակցություններին այդ ընտրություններին պատրաստվելու հնարավորությունից:

Վահրամ Բաղդասարյանը նաև շեշտեց, որ փողոց դուրս գալով խորհրդարան չեն ձևավորում, իսկ ՀՀԿ-ն կպատրաստվի ընտրությունների՝ անկախ նրանից՝  դրանք կլինեն արտահերթ, թե հերթական:

Այնուամենայնիվ, ինչու այսօրվա հանդիպման ընթացքում չհաջողվեց ձեռք բերել վերջնական պայմանավորվածություն և Նիկոլ Փաշինյանը չստացավ ՀՀԿ-ի վերջնական համաձայնությունը հարցին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա թող մնա իմ ու Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը»: