Օրվա ուշագրավ լուրերը՝ մեկ տեսաշարով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրակարգով: Առաջին հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ է՝ այսօր երեկոյան։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ քաղաքական ուժերի հետ կկարողանան համաձայնության գալ եւ քաղաքացիներին դիմելու անհրաժեշտություն չի լինի՝ նկատի ունենալով փողոցային պայքարը:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում համայնքի ղեկավարների ընտրություններ են։ Եթե նախորդ, ասենք՝ 2018-ի մարտի 11-ի ՏԻՄ ընտրություններին թեկնածուների շուրջ 80 տոկոսն իշխող Հանրապետական կուսակցությունից էին, այս ընտրություններում վարչապետի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից թեկնածուները ճնշող մեծամասնություն չեն կազմում: Այս անգամ մեծ մասն անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուներ են: Հանրապետականն այս ընտրություններին նույնպես չի մասնակցի:

Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը: Նա 94 տարեկան էր: Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը: Վերջին շրջանում պարբերաբար լուրեր էին տարածվում երաժշտի ինքնազգացողության վատթարացման մասին, սակայն ամեն անգամ հետեւում էր լավ լուրը. նա կազդուրվել է, շարունակելու է համերգային շրջագայությունը: Աշխարհահռչակ շանսոնյեն 2004 թվականին Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում է ստացել: 2009 թվականից Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 2009 թվականին Ազնավուրը նաեւ 20-րդ դարի լավագույն երգիչ է ճանաչվել: Երեւանում ազնավուրի անվան հրապարակում մի քանի ժամ է՝ հիշատակում են սիրված երաժշտին:

Արցախում զինծառայող է մահացել: Պաշտպանության բանակի հարավ-արևելյան զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել 21-ամյա Գեւորգ Հարոյանը: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, կարճ ժամանակ անց բժիշկները գրանցել են նրա կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում:

Նորք Մարաշի «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն անազատության մեջ կմնա: Դատարանն այսօր մերժել է խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: 2015 թվականին Նորք-Մարաշում ԱԱԾ աշխատակիցների կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով շուրջ մեկ տասնյակ անդամներից գրեթե բոլորն ազատության մեջ են, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած եւ Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրում էր պայթեցնել նախագահի օդանավը։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի. այդ պաշտոնում նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նրա հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրվել: Նշենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար դեռեւս թեկնածուների անուններ են քննարկվում: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցություններ են տարվում նաեւ արտասահմանցի մասնագետների հետ: