Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ. բարի ճանապարհ, քեզ փոքրիկ հսկա, մեծ հայ. Վարդան Պետրոսյանը՝ Շառլ Ազնավուրին

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դերասան վարդան Պետրոսյանը, որն այժմ Փարիզում է բնակվում, ֆեյսբուքյան գրառում է կատարել շանսոնյե Շառլ ազնավուրի մահվան առթիվ:

«…Որբացանք… բոլորս որբացանք… Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց… Ահավոր դատարկություն է հոգումս… ճմլող դատարկություն… Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ…Այդքան ներկա…իմ սիրելի, պաշտելի Հայր…


Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով… Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել…Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել… մինչեւ մահվան սառսուռն անցավ… Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ… նորից արթնացա… արդեն կենդանի… Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում… 


Ջահել էի, սիրահարված ՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում…Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ… Հրճվում էի, երբ որեւէ առիթով քեզ էին նմանեցնում…Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի ՝դու՞ ինչպես կանեիր…ու փորձում էի անել այդպես…


Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել… Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ…Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում… դու ՝
արդեն ութսուն տարեկան… 


Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ… Կալանքիցս հետո վերսկսում էի… առաջին հյուրախաղերս էին առջեւում… Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու… Նայում էի, հավատս չէր գալիս… այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական… Նստած էիր սեղանի մոտ, իսկը ՝հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից…Ժամեր շարունակ… Մինչ օրս դեռ հավատս չի գալիս…


… Հիմա էլ հավատս չի գալիս… Ախր, մինչեւ հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչեւ հարյուր քսան տարի պիտի ապրեիր…Այդպես էիր որոշել… ու ես անվերապահ հավատում էի դրան… 


Բայց Աստծո որոշումն այլ էր… ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն… քո հրաշք երգերի… մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ…


Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք… փոքրիկ հսկա… մեծ հայ… Հիմա, գիտեմ, արդեն քեզ հրեշտակներն են վայելում… Սիրո հրեշտակները…
»