Հեղափոխությունը պահանջում է արագ փոփոխություններ, իսկ մենք այսօր ո՛չ էվոլյուցիա ենք, ո՛չ ռևոլյուցիա. Կարո Եղնուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» շարժման աջակից, իրավաբան Կարո Եղնուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ «Սասնա ծռերը» ոչ միայն պատրաստ են աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, այլև կարծում են, որ ավելի շուտ պետք էր դա անել։

«Եթե մեզ մնար, մենք դա կանեինք շատ ավելի շուտ։ Հեղափոխությունը պահանջում է, որ արագ լինեն փոփոխությունները, իսկ մենք այսօր ոչ էվոյլուցիա ենք, ոչ ռևոլյուցիա։ Այնքան արագ չեն ընթանում գործընթացները»,- ասաց Եղնուկյանը։

Ըստ Եղնուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ զգուշավոր է քայլում ու դեռ բավարար չի արել հեղափոխությունը ավարտին հասցնելու համար։ «Շատ զգուշավոր է քայլում, ես չեմ իմանում՝ ինչ պատճառով։ Վախենում է, որ կարող է արտաքին ուժերն այստեղ գործողություննե՞ր անեն, թե՞ վախենում է, որ կարող է ներքին հակահեղափոխական ուժերը գլուխ բարձրացնեն»,- հարց ուղղեց Եղնուկյանը։

Նրա կարծիքով՝ ամենաճիշտը կլիներ չեղարկել գործող Սահմանադրությունը․ «Որովհետև այդ Սահմանադրությունը 2015 թ-ին անօրինական է ընդունվել, կեղծիքներով, կարվել է Սերժ Սարգսյանի հագով՝ նպատակով, որ նա շարունակի իր կառավարումը»,- նշեց Եղնուկյանը՝ հիշեցնելով․ «Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի մանդատը գալիս է ժողովրդից, օրենք, Սահմանադրություն, սրանք 2-րդական են։ Ժողովուրդն է կարևոր»։

Ըստ իրավաբանի՝ կառչել օրենքներից և Սահմանադրությունից, որոնք լեգիտիմ չեն, սխալ է, և դա բերում է նրան, որ «ուշանում է հեղափոխության վերջակետը։ Իսկ հեղափոխության վերջակետը ազատ, արդար ընտրություններն են»։

«Ես ճիշտ ճանապարհը համարում եմ, որ վարչապետը վաղը զանգի պատգամավորներին, ասի՝ էլ գործի չգաք, ձեր ճանապարհը փակ է։ Չեն ենթարկվի, ժողովուրդը կենթարկեցնի, իրենց տները կշրջափակեն և իրենք տանից չեն կարողանա դուրս գալ և չեն կարողանա գնալ աշխատանքի։ Ի՞նչ են անելու այն ժամանակ»,- հարց ուղղեց «Սասնա ծռերի» աջակիցը՝ հավելելով․ «Որ Փաշինյանն ասեց՝ դուք ցրված եք, վաղը աշխատանքի մի եկեք, եթե նրանք փորձեն գալ, նրանց ճանապարհը կփակվի։ Քանի՞ օր կարող են գործի չգալ, 10, 15 օր, հետո ի՞նչ են անելու»։

Մանրամասները դիտեք Կարո Եղնուկյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան