Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
Քաղաքականություն
17.03.2025 | 13:09
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Նշենք, որ մարտի 14-ին տեղի ունեցած նախորդ նիստում Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը պատասխանել էին պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների հարցերին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մարտի 18-ին։
Նախորդ դատական նիստին Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել էր հարցերին պատասխանել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի