Հայաստանը պե՞տք է Ադրբեջանի դեմ միջազգային դատական հայցերը հետ կանչի, թե՝ ոչ․ ՔՆՆԱՐԿՈւՄ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանը կհրաժարվեն միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերից, բողոքներից, գանգատներից, եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Կողմերը կպարտավորվեն նաև ապագայում չներկայացնել հայցեր, որոնք կվերաբերվեն խնդիրների, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև ստորագրման պահը։ Հենց այս դրույթն էին ամիսներ շարունակ քննարկում Բաքուն և Երևանը՝ համաձայնության չգալով դրա շուրջ։ Այն չհամաձայնեցված 2 կետերից մեկն էր։ Եթե Հայաստանի իշխանությունը կարծում է, որ բնական կլինի՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու, խաղաղության հաստատման պրոցես սկսելու պարագայում՝ իրար դեմ միջազգային դատական հայցերից հրաժարվել, ապա իրավապաշտպան համայնքը ընդդիմանում է այս սցենարին։ Հատկանշական է, որ օրերս պաշտոնից հեռացավ Միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Մասնավորապես, նշվում է Ադրբեջանի՝ պատերազմական հանցագործությունները միջազգային դատարաններում իրավական գնահատականի արժանացնելու կարևորությունը։ Դա դիտարկվում է որպես ապագա ագրեսիաների և հանցագործությունների կանխարգելման միջոց։ Սակայն արդյո՞ք միջազգային դատարաններում կայացված վճիռները կատարվում են՝ Իսրայելի վարչապետը և Ռուսաստանի նախագահը ևս հետապնդվում են Միջազգային քրեական դատարանի կողմից, բայց՝ միայն այդքանը։
Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Արսեն Խառատյանը՝ «Ալիք Մեդիայի» հիմնադիր, Աննա Մելիքյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ, Արթուր Սաքունցը՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Գուրգեն Պետրոսյանը՝ Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս, Մարգարիտա Քարամյանը՝ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան