Իրաքյան Քուրդիստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի հինգերորդ համագումարի ընտրություններն ավարտվել են: Ինքնավարության բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցել են ընտրելու հնարավորություն ունեցողների 57%-ը. փոխանցում է ermenihaber-ը:

Ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն»՝43%

«Քուրդիստանի հայրենասերների միություն»՝ 20.1%

«Փոփոխության» կուսակցություն՝ 12.8 %

«Նոր սերնդի շարժում» կուսակցություն՝ 8.5%

«Իսլամական հասարակություն» կուսակցություն՝ 7.2%

«Բարենորոգման ճակատ» դաշինք՝ 5.8%

«Սերդեմ» կուսակցություն՝ 1.08%
Պարտված կուսակցությունները պնդում են, որ մի շարք ընտրախախտումներ են տեղի ունեցել։

Աղբյուրը հիշեցնում է, որ խորհրդարանի 111 տեղից 11-ն ամրագրված է կրոնական և ազգային փոքրամասնությունների կողմից, որոնց թվում նաև հայերը և թուրքմենները։

Ընտրություններում հաղթած «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն»-ը իրաքյան Քուրդիստանի ամենահին կուսակցություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1946թ.-ի օգոստոսի 16-ին իրաքյան Քուրդիստանի նախկին նախագահ Մասութ Բարզանիի հոր՝ Մուստաֆա Բարզանիի կողմից։ Այժմ կուսակցության ղեկավարն է Մասութ Բարզանին, ով թեև զրկվեց Իրաքյան Քուրդիստանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց ղեկավարել կուսակցությունը։