Եթե երբևէ ԵՏՄ-ում և մյուս եվրասիական կառույցներում թափանցիկ կառավարման մոդելի սաղմեր երևան, ապա դա կլինի Հայաստանի «մեղքով». ԻՔՄ

Լուրեր

03.07.2026 | 12:52
ՌԴ-ից Ադրբեջանով 14 վագոն ցորեն է ուղարկվել Հայաստան
03.07.2026 | 12:41
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 12:30
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
03.07.2026 | 12:15
Փաշինյանն Իրան է մեկնել // Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է․ ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 12:08
ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը մահափորձ է ծրագրել Իրանի գլխավոր բանակցողներ Արաղչիի և Ղալիբաֆի դեմ. NYT
03.07.2026 | 12:02
Նոր տոնական օր՝ տոնացույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:56
Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:52
Այսօր հանրապետությունում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի
03.07.2026 | 11:39
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Բոլորը

Եթե երբևէ Եվրասիական տնտեսական միությունում և մյուս եվրասիական կառույցներում թափանցիկ կառավարման մոդելի սաղմեր երևան, ապա դա կլինի Հայաստանի «մեղքով»։ Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատմեց ԵԱՏՄ և ԱՊՀ դռնփակ նիստերում տեղի ունեցող «կրքոտ» բանավեճերի մասին։ Ըստ Փաշինյանի՝ դռնփակ այդ նիստերի ընթացքում աներևակայելի բուռն քննարկումներ են տեղի ունենում։

Ի վնա՞ս թե՞ հօգուտ ԵՏՄ-ի

Արդյոք Փաշինյանի այս հայտարարությունը վնասու՞մ է ԵՏՄ և ԱՊՀ հեղինակությանը, թե՞ ոչ։ Առաջին հայացքից, Փաշինյանը «հանդգնել» է փակ և ավտորիտար կառավարություններից կազմված միությունների մասին բաց հայտարարություն անել։ Ավելին՝ նրա հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ և ԱՊՀ երկրների՝ արտաքուստ երևացող միասնականությունը իրականում, եթե չասենք գոյություն չունի, ապա առնվազն կասկած է հարուցում։ Այդուհանդերձ, մյուս կողմից այս հայտարարությունը վերացնում է այդ երկրների՝ ՌԴ կամակատարը լինելու վերաբերյալ համընդհանուր ընդունված տեսակետը։ Այս հայտարարությունը բարձրացնում է ոչ միայն Հայաստանի, այլ այդ կառույցների անդամ մյուս երկրների վարկանիշը, իսկ Ռուսաստանը ներկայացվում է որպես քննարկումների ընդունակ պետություն՝ ի հեճուկս նրա՝ այլ երկրներին իր կամքը թելադրող երկրի համաշխարհային համբավի։ Սրանով ի ցույց է դրվում աշխարհին, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որ եվրասիական կառույցների ներսում տեղի են ունենում քննարկումներ, ապա արդյունքում՝ կայացվում որոշումներ։ Ցանկացած միջազգային կառույցի համար ներքին քննարկումներն ու բանավաճերը առողջության նշան են։

Թափանցիկ եվրասիական կառույցներ

Մյուս կողմից՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես առաջարկ՝ ԵՏՄ-ն և մյուս կառույցները դարձնել ավելի թափանցիկ։ Սա, թերևս, փորձ է Հայաստանում 2018թ․ ապրիլի արդյունքում ի հայտ եկած քաղաքական պրակտիկաները ներդնել այդ կազմակերպությունների կառավարման համակարգում։ Ի վերջո, հետխորհրդային մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ որևէ ավտոկրատ կառավարություն չի կարող հավերժ մեկուսացված մնալ իր քաղաքացիներից։ Կառավարություն-քաղաքացի կապի բացակայությունը ինչ-որ մի օր վերածվում է համաժողովրդական դժգոհության։ ԵՏՄ թափանցիկությունը միգուցե հնարավորություն տա այս միությանը դառնալ ավելի պոպուլյար անդամ պետությունների քաղաքացիների շրջանակում։ Թափանցիկությունը կարող է նաև բարձրացնել ԵՏՄ գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Հաշվի առնելով այն, որ մոտ ապագայում Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկար չունի, ապա հանրային իրազեկվածությունը միության գործընթացների վերաբերյալ միգուցե նպաստի, որպեսզի ՀՀ-ի և մյուս անդամ երկրների քաղաքացիների համար այդ անդամակցության փաստը դառնա ավելի տանելի, իսկ դրա շրջանակում կայացված որոշումները՝ ավելի ընդունելի։

Աննախադեպ հայտարարություն

Այդուհանդերձ, այս հայտարարությունը երկու տարբեր պատճառներով աննախադեպ է։ Նախ և առաջ նմանատիպ հայտարարությունը աննախադեպ է հենց ԵՏՄ-ի և ԱՊՀ-ի համար։ Որպես գրեթե բացառապես ոչ ժողովրդավար պետություններից բաղկացած միություններ՝ դրանք իրենց կազմում այսօր ունեն անդամ, որն առաջարկում է ժողովրդավարական մեթոդներով գործել։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ Հայաստանն այդպիսով ներկայանում է որպես պետություն, որն ունի այնքան ինքնիշխանություն, որպեսզի առաջարկի կազմակերպությունների ներքին ընթացակարգերի փոփոխություն։

Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ եվրասիական կառույցների անդամ պետությունների մյուս ղեկավարները ցանկություն ունենան այդ աստիճանի թափանցիկություն ներմուծել իրենց երկրների ներքին կյանք: Սակայն դա Փաշինյանի հայտարարության կարևորությունը չի նվազեցնում, քանի որ այն ԵԱՏՄ և մյուս կառույցների ներսում քաղաքական նոր մշակույթ ներմուծելու հստակ փորձ է։

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»