ԿԳ նախարարն ու փոխնախարարը աշխատանքային այց են կատարել  Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այց են կատարել  Հայաստանի ազգային ագրարային համալսարան: ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար  Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բուհում, ծանոթացել   ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին: Նախարարին ներկայացվել է գինու  քիմիական և ուսումնական լաբորատորիան և համտեսի սրահը, որոնք կահավորվել և տեխնիկապես  վերազինվել են   Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (CIZ)  կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակում` գերմանական կողմի ֆինանսավորմամբ:

Նախարարը շրջել է նաև համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման  միջազգային կենտրոնում և նույն մասնաշենքում տեղակայվոծ  Գինու ակադեմիայում: Ռեկտորի պաշտոնակատար  Վ. Ուռուտյանը նախարարին ներկայացրել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման  միջազգային կենտրոնում իրականացվող կրթական ծրագիրը,  որի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցում է Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի հետ: Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման կենտրոնում գործում են  մագիստրոսական (MAB)  և բակալավրիական կրթական ծրագրեր, որոնք  տարածաշրջանում եզակի անգլալեզու բարձրագույն կրթական  ծրագրերն  են ագրոբիզնեսի տնտեսագիտության բնագավառում: Ռեկտորի պաշտոնակատարի տեղեկացմամբ` թե բակալավրիատի և թե մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանները արևմտյան կառուցվածք ունեն և հիմնված են Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի համապատասխան ուսումնական պլանների վրա: Ուսուցման կենտրոնում  շրջելու ընթացքում ԿԳ նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրվել, թե շրջանավարտները որքանով են մրցունակ աշխատաշուկայում: Կենտրոնի պատասխանատուների հավաստամամբ` Ագրոբիզնեսի և շուկայաբանության միջազգային ծրագրի շրջանավարտների 95 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ` ստանալով համեմատաբար բարձր վարձատրություն:

Ռեկտորի պաշտոնակատարը նախարարին հակիրճ ներկայացրել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի զարգացման  ծրագիրը և մոտ ապագայում նախատեսվող նախաձեռնությունները: