«Նորքի զինված» խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին կալանքից չազատելու որոշումը պաշտպանները կբողոքարկեն

Լուրեր

14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
Բոլորը

2015թ. Նորք-Մարաշում ԱԱԾ աշխատակիցների կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով շուրջ մեկ տասնյակ անդամներից գրեթե բոլորն ազատության մեջ են, բացի խմբի պարագլխից։ Դատարանը այսօր մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Արթուր Վարդանյանին։ Նրա պաշտպան Սիրուշ Աղվանյանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում են բողոքարկել Արմեն Բեկթաշյանի այս որոշումը․

«Դատարանը չբավարարեց մեկ միլիոն գրավի դիմաց Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վեաբերյալ միջնորդությունը։ Առաջիկայում մենք նոր միջնորդությամբ հանդես կգանք, բացի այդ նաև այս որոշումը կբողոքարկենք»։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Շուրջ երեք տարի է, ինչ այս խմբի անդամներն անազատության մեջ էին, հեղափոխությունից հետո նրանց մեծ մասի խափանման միջոց կալանավորումը փոխվեց։ Ազատ արձակվածների թվում է նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։