ՌԴ-ն շարունակում է լռել, ԱՄՆ-ի ճնշման հույս ունենք․ Զելենսկին՝ 30-օրյա հրադադարի հետ կապված Մոսկվայի դիրքորոշման մասին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանը դեռևս բովանդակալից պատասխան չի ներկայացրել 30-օրյա հրադադարի վերաբերյալ։ Կիևը ԱՄՆ-ի կողմից ճնշման հույս ունի՝ Մոսկվային ստիպելու դադարեցնել պատերազմը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Նա նշել է, որ այսօր լսել է ուկրաինական պատվիրակության մանրամասն զեկույցը Սաուդյան Արաբիայում ԱՄՆի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ։ Զելենսկին ասել է, որ Կիևը հաստատակամ է արագ շարժվել դեպի խաղաղություն և պատրաստ է ազնվորեն կատարել իր աշխատանքն այս հարցում։ Նա նաև ողջունել է ամերիկյան օգնության մատակարարումների և հետախուզական տվյալների փոխանակման վերսկսումը։

Ըստ Զելենսկիի՝ Սաուդյան Արաբիայում բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությունն ամերիկյան կողմին տեղեկացրել է Կիևի սկզբունքային դիրքորոշումների մասին։ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստ է կազմակերպել ռազմաճակատում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի տեխնիկական ասպեկտները։

Միաժամանակ, բանակցությունների ընթացքում քննարկվել է եվրոպական գործընկերների հետ անվտանգության երաշխիքների և հետագա համատեղ քայլերի անհրաժեշտությունը։

«Ցավոք, արդեն մեկ օրից ավելի է՝ աշխարհը Ռուսաստանից բովանդակալից արձագանք չի լսում այն ​​առաջարկների վերաբերյալ, որոնք արվել են։ Եվ դա կրկին հաստատում է, որ հենց Ռուսաստանն է ձգտում շարունակել պատերազմն ու փորձում հնարավորինս հետաձգել խաղաղության սկիզբը։ Հուսով ենք, որ ԱՄՆ-ի ճնշումը բավական կլինի Ռուսաստանին ստիպելու դադարեցնել պատերազմը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի