Մահացել է Շառլ Ազնավուրը

Լուրեր

06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
06.04.2026 | 20:28
Շնամարտ՝ առանց կանոնների․ ձերբակալվածները թիրախավորել են նաև կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:15
Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:07
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»
06.04.2026 | 19:51
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ
06.04.2026 | 19:34
Պահնորդը պատահական կրակոց է արձակել էկոնոմիկայի նախարարությունում, կա տուժած. ՆԳՆ
06.04.2026 | 19:23
Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել
Բոլորը

94 տարեկանում մահացել է ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը. այս մասին տեղեկացնում է afp.com-ը:

Շանսոնյեն մահացել է կիրակի գիշերը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ ՇահնուրՎաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր): Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase(«Կովկաս»)։ Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ» (1944), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:

Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ “Aznavour toujours” ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»: