Ընկա փոսը, ջարդվեց․ Ավինյա՛ն, արի, հել, իջի․ զայրացել են հարկատու վարորդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Քարուքանդ եղած Արին Բերդ փողոցը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ասֆալտապատման երես չի տեսել։ Նախկինների օրոք արված ասֆալտից էլ գրեթե ոչինչ չի մնացել․ առանց մայթերի, փոխարենը ցեխաջրով լի փոսերով են գնում-գալիս, Փաշինյանի ձևակերպմամբ, հպարտ քաղաքացիները։

Էրեբունի վարչական շրջանում է անմխիթար վիճակում գտնվող փողոցը։ Վարորդները մի փոսից դուրս են գալիս, հաջորդ հսկայական փոսն ընկնում։

Ոչ բոլոր վարորդներն են պատրաստ երթևեկել խորը փոսերի մեջ ընկնել-ելնելով։ Այս վարորդին, օրինակ, առաջին անգամից հետո էլ ոչինչ չի կարող ստիպել ղեկը Արին Բերդի փողոցի կողմ թեքել։

Գրեթե բոլոր հանրային ելույթներում ասֆալտապատման աշխատանքների ծավալով հպարտացող վարչապետին Արին Բերդի փողոցով երթևեկողները հիշեցնում են՝ հարկերը պարտաճանաչ են վճարում։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցեցին, որ Արին Բերդի փողոցում նախատեսվում է իրականացնել փողոցի հիմնանորոգում, նախահաշվային փաթեթը կազմված է, որն առաջիկայում կդրվի նախագծի մրցույթի։ Իսկ մինչ այդ, իրավիճակը մեղմելու համար քաղաքապետարանը կիրականացնի փոսալցման աշխատանքներ։ Վարորդները թերահավատ են, որ մոտ ժամանակներում այս փողոցում ասֆալտ են տեսնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան