Քյարամյանի սանիկը, ԶՊՄԿ տնօրենի ընկերը, թե՞ նախկին դատախազը․ ով կարժանանա Փաշինյանի հավանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երեկ հանձնաժողովը քննում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին․ ավելի քան 13 ժամ տևած հարցպատասխանից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե, ի վերջո, ո՞վ է զբաղեցնելու Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո արդեն 3 ամիս թափուր մնացող աթոռը։ Մրցույթին մասնակցած հինգ թեկնածուից բարեվարքության շեմը կարողացավ հաղթահարել երեքը։

Իսկ ի՞նչ սկզբունքով է Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընտրելու երեք թեկնածուներից մեկին։ Ըստ օրենքի՝ բարեվարքության 300 միավորի շեմը հաղթահարած բոլոր անձինք՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը, կարող են հավակնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին։

Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը սահմանում են՝ թեկնածուների ցանկը կազմելուց հետո, երկու օրվա ընթացքում, Խորհուրդը Կառավարություն է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, ինչից հետո Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում: Սակայն օրենքում հստակ չի ասվում, թե ինչ չափորոշիչներով է որոշվում հաղթող թեկնածուն։

Իսկ ի՞նչ կատարվեց երեկ 13 ժամվա ընթացքում․ ինքնաառաջադրված 5 թեկնածուներից յուրաքանչյուրն ավելի քան 2 ժամ պատասխանում էր խորհրդի հնչեցրած հարցերին։ Պետրոս Մարտիրոսյանի պարագայում Կարեն Կունգուրցևի աղմկահարույց գործն ուշադրության արժանացավ Խորհրդի կողմից։

Բարեվարքության շեմը հաղթահարած հաջորդ թեկնածուի՝ Արթուր Նահապետյանի կենսագրությունից հանձնաժողովին հետաքրքրեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ մտերմության դրվագը։ Factor TV-ի հարցին ի պատասխան պարզ դարձավ՝ ոչ միայն ընկերական։

Նահապետյանի կինն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, Իոաննիսյանը հարց բարձրացրեց՝ չի՞ խանգարի կնոջ պաշտոնը։

Նկատենք, որ 5 թեկնածուներից ամենակարճ քննությունը Նահապետյանինն էր, ինչը չենք կարող ասել բարեվարքության 300 միավորի շեմը հաղթահարած նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի մասով։ Խորհուրդը նրան, այսպես ասած, հարցաքննեց մոտ 3 ժամ։ Ուշագրավ է, որ Քոչարյանի դեպքում հարցեր ուղղելու և պարզաբանումներ ստանալու մեծ ակտիվություն էր ցուցաբերում Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը, որը նախորդ 4 թեկնածուների դեպքում առավել պասիվ էր։ Վերջինն ընդամենը 2 ամիս առաջ Քոչարյանի հետ միասին մասնակցում էր Գլխավոր դատախազի տեղակալի համար անցկացվող մրցույթին․ հաղթել էր հենց ինքը՝ Արսենյանը, իսկ Քոչարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։

Նախկին դատախազի կենսագրության մեջ ուշագրավ էր 44-օրյա պատերազմին մասնակցությունը՝ որպես կամավոր։ Նախկին դատախազի խոսքով՝ առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ վերադառնալ ճակատից, ինչի մասով նաև իրավական գործընթաց է սկսվել։ Հենց այս հանգամանքը նաև շոշափեց Քոչարյանի նախկին գործընկերը։

Պատկերն այլ էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության բացասական եզրակացություն ստացած երկու թեկնածուների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանի և փաստաբան Կարեն Բատիկյանի դեպքում։ Հարցազրույցի ընթացքում նրանց բարեվարքությունը ցածր գնահատեց նաև հանձնաժողովը, ինչի պատճառով չհաղթահարեցին անցողիկ շեմը։ Եթե Բատիկյանի դեպքում նրա բացասական բարեվարքությունը պետք է հուզի միայն նրա վստահորդներին, ապա արդյո՞ք խնդրահարուց չէ Մաիլյանի ներկա աշխատանքը Հակակոռուպցիոն կոմիտեում։

Թեև հանձնաժողովի մյուս անդամները ևս հնարավորություն ունեին թեկնածուների մասին նախապես տեղեկություններ հավաքել և ուսումնասիրություններ կատարել, այնուամենայնիվ, հինգ թեկնածուի մասով այդ աշխատանքը կատարել էր միայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Անձնական խնդիրների պատճառով նիստից բացակայում էր հանձնաժողովում քաղհասարակության երկրորդ ներկայացուցիչ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ներկայացուցիչ Անի Չատինյանը։

Ի վերջո, ո՞վ կստանձնի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը՝ պարզ կդառնա 10 օրվա ընթացքում։ Կառավարությունից չեն հստակեցնում ընտրության չափանիշները։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ լրատվականից նշեցին, որ օրենքը չի նախատեսում որևէ ցուցանիշ, որի վրա հիմնվելով կընտրվի այս կամ այն թեկնածուն։ Փաստացի, 13 ժամ տևած մրցույթի վերջնարդյունքը, միևնույն է, որոշելու է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան