Ջերմաստիճանը մարտի 8-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 8-13-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Մարտի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:
Երևանում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։