Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ հակամարտության «բոլոր հաղթաթղթերն» ունի

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար իր համար ավելի հեշտ կլինի գործ ունենալ Մոսկվայի, քան Կիևի հետ՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի «բոլոր հաղթաթղթերը», փոխանցում է CNN-ը։

Թրամփն ասել է, որ Պուտինի փոխարեն «ցանկացած մարդ» ռմբակոծելու էր Ուկրաինան՝ հաշվի առնելով ռազմի դաշտում առկա իրավիճակը: Եվ չնայած Թրամփն ասել է, որ ցանկանում է օգնել Ուկրաինային, նա ասել է, որ Կիևը պետք է աշխատի խաղաղության համաձայնագրի վրա:

«Կարծում եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց հենց հիմա նրանք ռմբակոծելով քարուքանդ են անում Ուկրաինան։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, անկեղծ ասած, ինձ համար ավելի դժվար է դառնում Ուկրաինայի հետ գործ ունենալը, և նրանք հաղթաթղթեր չունեն», – ասել է Թրամփը օվալաձև կաբինետում։

«Վերջնական կարգավորման հասնելու տեսանկյունից, հնարավոր է, ավելի հեշտ լինի գործ ունենալ Ռուսաստանի հետ, ինչը զարմանալի է, քանի որ նրանք ունեն բոլոր հաղթաթղթերը»,- շարունակել է նա:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով, քանի որ լայնածավալ հարվածներ է հասցնում Ուկրաինային:

«Ես իրականում կարծում եմ, որ նա անում է այն, ինչ կաներ ցանկացած այլ մարդ»,- ասել է Թրամփը` նշելով, որ իր կարծիքով, Պուտինը ցանկանում է դադարեցնել և կարգավորել այն: