Թրամփը հայտարարել է, որ նամակ է գրել այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով նոր միջուկային գործարք կնքել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով նոր միջուկային գործարք կնքել, փոխանցում է Meduza.io-ն։

Թրամփի կարծիքով՝ միջուկային ծրագրի դադարեցման շուրջ բանակցություններ սկսելը կլինի «լավագույն» տարբերակը, և ինքը «կնախընտրեր համաձայնության գալ գործարքի շուրջ»:

«Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն ասել է, որ նամակն ուղարկել է մարտի 5-ին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում մարտի 7-ին հայտարարել են, որ Թեհրանն «այս պահի դրությամբ նման նամակ չի ստացել»:

Հիշեցնենք՝ 2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների խումբը համաձայնության էին եկել, որի շրջանակներում Թեհրանը հրաժարվել է միջուկային զենքի մշակումից պատժամիջոցների վերացման դիմաց: 2018-ին` իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, Թրամփը հայտարարել էր գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ Իրանին մեղադրելով համաձայնագիրը խախտելու համար և հայտարարել նոր պատժամիջոցների մասին: 2019 թվականին Թեհրանը հայտարարել էր, որ իր կողմից դադարեցնում է պարտավորությունների կատարումը։