Ով և ինչպես է որոշելու՝ որ ֆիլմը ֆինանսավորել․ կինոգործիչները նոր նախագծում կոռուպցիոն ռիսկ են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

«Արջի ծառայություն», «լավամարդ լինելու միջոց», «ծիծաղելի կետերով կանոնակարգ». Հայաստանի կինոգործիչներից շատերը նման կերպ են բնութագրում e-draft հարթակում վերջերս տեղադրված նախագիծը:

Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին նախագծի ամենաբուռն արձագանք գտած կետերից մեկը, օրինակ, վերաբերում է դեբյուտային ֆիլմի տարիքային սահմանափակմանը: Կինոգործիչները այն խտրական ու հակաիրավական են գնահատում։

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ Սոկուրովը, Օդիարը, Զվյագինցևն ու Քիառոսթամին բախտավոր են, որ կինոկարիերան չեն սկսել Հայաստանում. կանոնակարգով նրանք չէին արժանանա պետական ֆինանսավորման, քանի որ իրենց դեբյուտային ֆիլմերը նկարահանել են 35 տարեկանից հետո։

«Տարիքային շեմը ոչ միայն խանգարում է կինոգործիչներին, այլև հակասահմանադրական է տարիքային խտրականությամբ որոշել, թե ով իրավունք ունի դեբյուտային կինո նկարել: Ամբողջ աշխարհը գնում է դեպի նոր մասնագիտությունների քաջալերում, այս կտրվածքով դա ուղղակի ծիծաղելի կետ է»,-նշում է Րաֆֆի Մովսիսյանը:

e-draft հարթակում նախագծին կողմ է արտահայտվել քվեարկածների 69%-ը, դեմ՝ 31%-ը: Հայաստանի կինոգործիչների միությունը քվեարկության արդյունքների շուրջ կասկածներ ունի։

«Հայաստանի կինոգործիչների միությունը շահագրգիռ է, որպեսզի կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող փաստաթղթերը լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող, ունենան բարձր լեգիտիմություն, ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ եւ հնարավորինս փոխհամաձայնությամբ, և հորդորում է համապատասխան կառույցներին անել հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,- ասված է միության հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան