Թրամփը Մասկի և DOGE-ի լիազորությունների սահմանափակումներ է մտցրել․ Politico

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի անձամբ է գումարել իր կաբինետը նիստը՝ հանդես գալու հետևյալ ուղերձով․ «Դուք եք ղեկավարում ձեր բաժինները, ոչ թե Իլոն Մասկը»։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով վարչակազմի երկու պաշտոնյայի։

Թրամփն իր վարչակազմի բարձրաստիճան անդամներին ասել է, որ Մասկն իրավասու է առաջարկություններ անել գերատեսչություններին, բայց չի կարող միակողմանի որոշումներ կայացնել անձնակազմի և քաղաքականության վերաբերյալ: Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Իլոն Մասկը։

Այս հանդիպումը հաջորդել է պետական ծառայողներին աշխատանքից զանգվածային ազատումներին և նրանց ուղղված սպառնալիքներին Մասկի կողմից, որը ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), ինչը լայն անորոշություն է ստեղծել դաշնային կառավարությունում և նրա աշխատուժի շրջանում:

DOGE-ի գործողությունները դատարաններում բախվում են կատաղի դիմադրության և դեմոկրատ օրենսդիրների ու որոշ հանրապետականների քննադատությանը:

Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփի այս ուղերձն առաջին նշանակալի քայլն է Մասկի մանդատը նեղացնելու ուղղությամբ։ Թրամփի նոր ուղեցույցի համաձայն՝ DOGE-ն և նրա անձնակազմը պետք է խորհրդատվական դեր կատարեն, իսկ կառավարության դեպարտամենտների ղեկավարները պետք է վերջնական որոշումներ կայացնեն անձնակազմի, քաղաքականության և իրականացման տեմպերի վերաբերյալ:

Մասկը միացել է քննարկմանը՝ նշելով, որ համաձայն է Թրամփի հրահանգին: Հանդիպման արդյունքներին ծանոթ աղբյուրն ասել է, որ Մասկը խոստովանել է՝ DOGE-ը որոշ սխալ քայլեր է արել։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ցանկանում է լավ մարդկանց պահել կառավարությունում և ոչ թե զանգվածաբար վտարել ընդունակ դաշնային աշխատողներին։ Թրամփը հանդիպման մասին գրառում է կատարել Truth Social-ում՝ խոստանալով նմանատիպ հանդիպումներ անցկացնել երկու շաբաթը մեկ անգամ։

«Նախարարները ծանոթանում և հասկանում են տարբեր գերատեսչություններում աշխատող մարդկանց, նրանք կարող են շատ ճշգրիտ հասկանալ, թե ով է մնում, ով՝ գնում։ Նրանց՝ Իլոնի, DOGE-ի և այլ պաշտոնյաների համադրությունը կկարողանա պատմական մակարդակով բաներ անել»,-նշել էր Թրամփը։

Ավելի ուշ Մասկը կիսվել է Թրամփի գրառմամբ՝ այն անվանելով «շատ արդյունավետ հանդիպում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի