Ռումինիայում պետական դավաճանության կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել. նրանք մեղադրվում են ՌԴ-ի հետ կապերի մեջ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռումինիայի դատախազությունը վեց անձի կալանավորման օրդեր է տվել, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու և պետական դավաճանության մեջ, գրում է Current time-ը։

Ըստ քննության՝ նրանք փորձել են խաթարել Ռումինիայի ինքնիշխանությունն ու անկախությունը քաղաքական ապակայունացման և երկրի պաշտպանունակությունը թուլացնելու միջոցով: Քննիչները պարզել են, որ մեղադրյալներից հինգը հանցավոր խումբ են կազմել դեռ 2023 թվականին։ 2024 թվականին նրանց միացել է վեցերորդ անդամը։

«Ազատություն» ռադիոկայանի ռումինական ծառայության աղբյուրները հաղորդում են, որ խումբը կոչվում է «Վլադ Ցեպեշի հրամանատարության գլխավոր շտաբ»։ Նրա ղեկավարը պաշտոնաթող գեներալ Ռադու Թեոդորուն է, որը վեց մեղադրյալներից մեկն է։

«Խմբի բոլոր անդամներն իրենց նպատակին հասնելու համար իրականացրել են շարունակական, գիտակցված, հրապարակային կամ քողարկված գործունեություն։ Բացի այդ, խմբի անդամները բազմիցս շփվել են օտարերկրյա պետության գործակալների հետ, որոնք տեղակայված են ինչպես Ռումինիայում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասվում է կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչության հայտարարության մեջ:

Հունվարին երկու մեղադրյալները մեկնել են Մոսկվա, որտեղ հանդիպել են մարդկանց հետ, որոնք ցանկացել են աջակցել Ռումինիայում իշխանությունը զավթելու իրենց ջանքերում։

Սպասվում է, որ մարտի 6-ին Բուխարեստի վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի չորս մեղադրյալների կալանավորման, իսկ մյուս երկուսի համար՝ տնային կալանքի վերաբերյալ։

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին և նրա օգնականին անցանկալի անձ էր հայտարարել և կարգադրել անհապաղ լքել երկիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի