Թրամփի օգնականներն Ուկրաինայի ընդդիմության հետ գաղտնի բանակցություններում ընտրությունների հարց են քննարկել․ Politico

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի չորս բարձրաստիճան անդամներ գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավոր քաղաքական հակառակորդների հետ, երբ Վաշինգտոնը միացել է Ուկրաինայի նախագահին պաշտոնանկ անելու՝ Մոսկվայի ջանքերին, գրում է Politico-ն։

Ըստ ուկրաինացի երեք խորհրդարանականների և Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետի՝ Թրամփի օգնականները բանակցություններ են անցկացրել ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կուսակցության բարձրաստիճան անդամների հետ։ Քննարկումները կենտրոնացած են եղել հարցի շուրջ՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է արագ նախագահական ընտրություններ անցկացնել։

Թրամփի օգնականները վստահ են, որ Զելենսկին կկորցնի բոլոր ձայները պատերազմից հոգնածության և լայնածավալ կոռուպցիայից հասարակության զայրույթի պատճառով։ Սակայն վերջին հարցումը ցույց է տալիս, որ Զելենսկին մնում է բացահայտ առաջատար նախագահական մրցավազքում։

Բրիտանական Survation-ի կողմից Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճից հետո անցկացված հարցման արդյունքներով՝ 44 տոկոսն ասել է, որ կաջակցի Զելենսկիին նախագահի պաշտոնում:

ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրը նախագահական ընտրությունների անցկացումն է ժամանակավոր հրադադարի համաձայնեցումից հետո, բայց մինչև խաղաղության լայնածավալ բանակցությունները սկսելը: Ե՛վ Տիմոշենկոն, և՛ Պորոշենկոն, ինչպես նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հրապարակայնորեն դեմ են արտահայտվել ընտրությունների անցկացմանը մինչև մարտերի ավարտը:

Politico-ն գրում է, որ ըստ Թրամփի թիմակիցների՝ Տիմոշենկոն և Պորոշենկոն ավելի պատրաստ կլինեն փոխզիջումների գնալ, և նրանք կարող են համաձայնել շատ բաների, որոնց Զելենսկին չի համաձայնում։

Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Լիսովան, պատասխանելով Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին լրատվամիջոցի հարցին, միայն շնորհակալություն է հայտնել Politico-ին հետաքրքրության համար։

«Առայժմ դա չենք մեկնաբանի»,- հավելել է նա։

Պորոշենկոյի կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք ձգտում են ոչ թե նախագահական ընտրություններ անցկացնել, այլ «երկրում ապահովել ազատ և արդար մրցակցային հետպատերազմյան ընտրություններ»։

«Տրամաբանական է նաև, որ ցանկացած շփում ներառում է նախագահ Պորոշենկոյի և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության տեսլականի ներկայացումն այն ​​մասին, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմը արդար, համապարփակ և տևական խաղաղությամբ և բանակցությունների սենյակներում հնարավոր փոխզիջումների սահմաններում»,- ասել են կուսակցությունից։

Լրատվամիջոցը կապ է հաստատել նաև Թրամփի շրջապատի չորս անդամների հետ, որոնք, ըստ աղբյուրների, ներգրավված են եղել քննարկումներում, սակայն անմիջապես պատասխան չեն ստացել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի