ՀՀ-ում հաստատված իրավակարգն օրգանական կապ չունի մեզ հետ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Չորեքշաբթի կհանդիպենք քաղաքացիներին, իսկ մարզային այցերը կլինեն ոչ աշխատանքային օրերին՝ քննարկելու «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծին վերաբերող հարցեր։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ արդեն մի քանի հարյուր քաղաքացիներից հայտեր են ստացել հանդիպում կազմակերպելու համար։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն իմանան, թե մենք ինչ նախագիծ ենք իրականացնում։ Ես միշտ մի հարց եմ բարձրաձայնել․ 1991 թվականին անկախություն հռչակեցինք, բայց այդքան էլ հստակ չէր, թե նախագիծը որն է։ 1991 թվականին չէինք ձևակերպել՝ 2018, 2020 թվականներին ՀՀ-ն ինչ պետք է ներկայացնի։ Այս համատեքստում ձևավորվեց ՀՀ-ի՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ կարևոր է, որ քաղաքացու հետ լինի պայմանավորվածություն ապագայի նախագծի շուրջ: Շատ կարևոր է, որ պետությունում հաստատված իրավակարգը քաղաքացին ընկալի որպես իր և ուրիշների ձեռք բերված պայմանավորվածության արդյունք։ Շատ հարցեր կան, և ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ է մեր հանրության արձագանքն այդպես։ Իմ եզրակացությունն այն է, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգն օրգանական կապ չունի մեզ հետ»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։