Լարված իրավիճակ Ֆիրդուսում, բնակիչները բողոքում են, հրավիրվել են ոստիկաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասի 44 հասցեում գտնվող բնակելի տան բակում այսօր լարված իրավիճակ էր։ «Կարս քոնսթրաքշն» ընկերությունը քանդման աշխատանքներ էր իրականացնում տան հարևանությամբ գտնվող հողակտորում։ Բնակիչները դեմ են․ պնդում են՝ իրենց է պատկանում այդ հատվածը։ Ընկերության ներկայացուցիչն էլ հակառակն է պնդում՝ տվյալ տարածքն իրենց է պատկանում, անգամ սեփականության վկայական ունեն։

Այդ հասցեում բնակվող քաղաքացիները դիմել են դատարան և դատարանի վճիռ մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ առանց դատարանի որոշման՝ «Կարս քոնսթրաքշն»-ն անցել է գործողությունների։ Այսօր հասցրել են քանդել տարածքի ցանկապատն ու կտրել հաստաբուն ծառ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ոստիկանություն էին հրավիրել։

«Կառուցապատողը բերել է սեփականության վկայական։ Մարդիկ ընկերությանը դատի են տվել հողի համար և ասում են՝ դա մեր սեփականությունն է, ստացվում է՝ նույն հասցեի համար տարբեր անձինք ունեն սեփականության վկայականներ։ Տարբեր են միայն կադաստրային ծածկագրերը։ Հիմա եթե դիմում են ներկայացրել դատարան, և հարցը վիճելի է, ապա կառուցապատողը պետք է այս փուլում չքանդի տարածքը։ Թող դատարանը վճիռ կայացնի, ըստ դրա հասկանանք՝ այս տարածքն ում է պատկանում։ Կառուցապատողն էլ ասում է՝ ինձ դա հետաքրքիր չի, մենք պետք է քանդենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

«Տվյալ տարածքը մեր սեփականությունն է, մեր տարածքում անում ենք գործողություն, որը չի կարող ապօրինի լինել։ Դատարանը վարույթ է ընդունել դիմումը, և արգելանք չկա մեր հողակտորի վրա։ Դատարանը ոնց կորոշի, այդպես էլ կլինի։ Դուք էլ կարող եք նույն կերպ ասել, որ այստեղ եք ապրել, ինքն էլ ասում է, որ հողատարածքը մշակել է, ծառերը խնամել է։ Իրենք հիմա խոչընդոտում են մեզ մեր հողի վրա աշխատանք անելուն»,- մեզ հետ զրույցում նշեց «Կարս քոնսթրաքշն» ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան