Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Uեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին ու Միկայիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին առնչվող հարցերի բարձրացմանը եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Նա Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում առանձնակի կարեւորել է պատգամավորի հաճախակի այցերն Արցախ:

Խոսելով միջազգային հարթակներում համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսի համար առանցքային նշանակության հարցերում մշտապես աջակցել է կիպրական կողմին և գոհունակությամբ փաստել, որ այդ գործելաոճը փոխադարձ է:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ մեր երկրում տեղի ունեցած վերջին շրջանի իրադարձությունները վառ վկայությունն էին, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է դրված: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, և ժողովրդավարությունն առավել զարգացնելու նպատակով ինքը բոլոր միջազգային հանդիպումներում գործընկերներին հորդորում է աջակցել ՀՀ նոր կառավարությանը։

Էլենի Թեոխարուսը համոզմունք է հայտնել, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է եղել՝ նշելով. «Մենք հիացած ենք ձեր ձեռքբերումներով, ազատության եւ ինքնորոշման համար ձեր մղած պայքարով»: Պատգամավորն ընդգծել է, որ շարունակելու է Եվրախորհրդարանում աջակցել Արցախին առնչվող նախաձեռնություններին եւ լինել հայ-կիպրական հարաբերությունների ամրապնդման ջատագովը: Խոսելով ներհայաստանյան վերջին իրադարձությունների մասին՝ Էլենի Թեոխարուսն ասել է. «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի իմաստությամբ»: