Մամեդյարովը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա. panorama.am

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հզոր ազդակ ուղարկել և ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ միջազգային իրավունքին լիովին հետևելու նպատակով, ինչպես նաև անհապաղ ու անվերապահ իրականացնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհորդի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունած բանաձևերը»,-ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հայտնում է panorama.am-ը ։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է՝ խոսակցություն է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են պաշտպանության նախարարներին հանձնարարել՝ ձեռնարկելու հստակ քայլեր, որպեսզի շփման գծում ու պետական սահմանին նվազեցնեն լարվածությունը։

Մամեդյարովն ավելացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է հասկանա, որ Հայաստանի տնտեսության զարգացման ու պետության բարգավաճման մասին խոստումները հնարավոր չեն իրականացնել, «առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ու իր հարևանների ինքավարություն ու տարածքային ամբողջականության նկատմամաբ ունեցած հարգանքի»։
Ադրբեջանցի նախարարն ասել է, եթե «Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն համարում է ժողովրդավար, ապա նրանք պետք է գործեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավար արժեքներին համապատասխան»։ Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը խնդրի քաղաքական ճանապահով լուծմամբ ամենաշահագրգիռ կողմն է։