Մեր առաքելությունը քաղաքացու կողքին լինելն է. ՀՀ ոստիկանապետ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց քաղաքացիների։ Նրանց դիմումները կա՛մ վերաբերվում էին ոստիկանության գործառույթներին, կա՛մ առնչվում էին ոստիկանության ծառայողների գործողություններին։ Ոմանց ներկայացնելով՝ տարիներ առաջ տուժել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունից և կարծում են, որ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ոմանց պատմելով էլ՝ նախկինում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել իրավապահներին, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել։

Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով նրանք ուղեկցվեցին ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն՝ հաղորդում տալու։ Ոստիկանության պետը վստահեցրեց, որ ցանկացած դիմում-բողոք ուսումնասիրվում է իր անմիջական հսկողության տակ, ուստի կիրականացվեն օբյեկտիվ ծառայողական քննություններ և անկախ համակարգում զբաղեցրած պաշտոնից մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Մի քաղաքացու ներկայացրածով՝ այն հաստատությունում, որտեղ ինքն աշխատում է, ապօրինություններ են կատարվում։ Վալերիյ Օսիպյանը նրան վստահեցրեց, որ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշեցնելով, որ հանացագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը հանրային շահ է, և ոստիկանությունը այդ առումով ջանք չի խնայում։

Ընդունելության էին եկել նաև աշխատանքի ընդունման խնդրանքով քաղաքացիներ, որոնց դիմումները, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, կուսումնասիրվեն ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում։

Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ոստիկանության պետին իրենց լսելու, իրենց կողքին լինելու և պատրաստակամ աջակցելու համար։

«Մեր առաքելությունը քաղաքացու կողքին լինելն է, ուստի ոստիկանության պետից մինչև շարքային պարտավոր ենք միշտ լսել և աջակցել ձեզ։ Դա մեր աշխատանքն է․ մենք ձեզանից մեկն ենք․․․»,- բոլորին հավաստիացրեց ոստիկանության պետը։