Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնալու մասին. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ:

Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաև անձամբ Սերժ Սարգսյանը:

Սակայն ՀՀԿ-ականները նաև հանգիստ են այն առումով, որ կարծես թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը ևս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ: ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն: Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին և, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, և արտահերթ ընտրություններ այժմ ամենևին էլ պետք չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: