Ինչո՞ւ 9 տարի Սևանի շաքարի գործարանը չի աշխատել. «168 ժամ»

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին: Գործարարներից մեկը հայտարարել էր, որ մոտ 15 տարի առաջ ներդրում է կատարել Սևանի շաքարի գործարանում, 4 տարի աշխատելուց հետո եկել է Սամվել Ալեքսանյանը, «վերցրել է մի փայը», ու գործարանն արդեն 9 տարի կանգնած է:

Այժմ գործարանում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է վերագործարկել այն:

Երեկ գործարան է այցելել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

«168.am»-ը Ա.Մինասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը գործարանի հետ, արդյոք սեփականատե՞ր է:

«Էկոնոմիկայի նախարարությունը սեփականատերերի հարցով չի զբաղվում: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են սեփականատերերը: Մեզ համար կարևոր է, թե տնտեսական միավորը, կազմակերպությունն ունի՞ հնարավորություն, և ի՞նչ աջակցություն է պետք, որպեսզի իրենք կարողանան դառնալ մեր արտադրողներից: Փառք Աստծո, որ այսօր սեփականատերերից մեկը և պատասխանատուն վերցրել է այդ բեռն իր ուսերին և դիմել է նաև մեզ՝ աջակցելու համար, որպեսզի Սևանի գործարանը վերագործարկվի»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա հստակ չպատասխանեց հարցին՝ Սամվել Ալքեսանյանը բաժնեմաս ունի՞, թե՞ ոչ: «Ես չգիտեմ: Ըստ մեզ մոտ եղած փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հոդվածների՝ Սամվել Ալեքսանյան անուն չկա: Բայց նորից եմ ասում՝ դա մեր նախարարության իրավասության հարցը չի: Եվ նույնիսկ ցանկացած սուբյեկտ, եթե ունի լրացուցիչ այլ մրցակից կազմակերպություն, դա տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում է»,- ասաց նախարարը:

Մեր դիտարկմանը, որ, եթե այս գործարանն էլ է պատկանում Ալեքսանյանին, ապա մենաշնորհի խնդիր է, Ա.Մինասյանը պատասխանեց. «Մենք ունեինք մեկ սուբյեկտ, որը գործունեություն էր ծավալում, հայտնվել է երկրորդ սուբյեկտը: Ես չգիտեմ՝ ում է պատկանում, բաժնետերերից մեկի մասին խոսեցի, ով գտնվում էր այդտեղ և պատասխանատու էր, վստահաբար՝ նա Սամվել Ալեքսանյանը չէր»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: