Կրեմլն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության հնարավոր դադարեցումը կարող է խրախուսել Կիևի ռեժիմին՝ շարժվել դեպի խաղաղ գործընթաց», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա որոշում է, որը կարող է մղել Կիևի ռեժիմին խաղաղության գործընթացի»,- ասել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տրամադրված է բարախիղճ խաղաղության բանակցություններ վարել»։

Պեսկովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների կարգավորումը պետք է ենթադրի պատժամիջոցների վերացում։

«Մեր վերաբերմունքը պատժամիջոցների նկատմամբ քաջ հայտնի է, մենք դրանք անօրինական ենք համարում։ Իհարկե, եթե խոսենք երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին, ապա նրանք պետք է ազատվեն պատժամիջոցների այս բացասական բեռից»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այս հարցում դեռ վաղ է առաջընթացի մասին խոսելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի