Ուկրաինան առանց ԱՄՆ-ի օգնության կարող է կռվել մինչև ամառ․ CNN

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը ներկա տեմպերով մարտերը կկարողանան շարունակել «մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչև ամռան սկիզբ»։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, զենքի մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումից հետո:

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման վերջին ամիսներին ուժեղացրել էր զենքի մատակարարումներն Ուկրաինային՝ ապահովելով երկիրը ժամանակակից զենքի մեծ պաշարներով: Հենց այդ բարդ զենքերը, ներառյալ՝ հեռահար ATACMS հրթիռները, թույլ են տվել Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը, ռազմավարություն, որը կարող է տուժել, եթե այդ զենքերի մատակարարումը չշարունակվի։

Լրատվամիջոցը նշում է, որ թեև եվրոպական երկրները կարող են փոխարինել ԱՄՆ-ի հրետանու մատակարարումներին՝ համալրված Ուկրաինայի սեփական աճող պաշտպանական արդյունաբերությամբ, Կիևի կողմից օգտագործվող ամենաառաջադեմ զենքերը գալիս էին Միացյալ Նահանգներից:

Ըստ CNN-ի աղբյուրների՝ Ուկրաինային զենքի վաճառքը դադարեցնելու՝ Թրամփի որոշումը ուղղակի պատասխան է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «վատ պահվածքին», որը փետրվարի 28-ին Օվալաձև աշխատասենյակում թեժ վեճի էր բռնվել ԱՄՆ նախագահի հետ։ Մի քանի պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն ու նրա գլխավոր օգնականները Զելենսկիից հրապարակային ներողություն են պահանջում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի