Կանադայի և Մեքսիկայի ապրանքների համար ԱՄՆ-ի մաքսատուրքերն այսօրվանից ուժ մեջ են մտնում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայից և Կանադայից ապրանքների 25% մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն մարտի 4-ին, ինչը մեծացնում է Հյուսիսային Ամերիկայում, այսպես կոչված, առևտրային պատերազմի մտավախությունները, գրում է VOA-ն։

«Ստիպված են լինելու մաքսատուրք վճարել։ Այսպիսով, նրանք ստիպված կլինեն կառուցել իրենց ավտոգործարանները, այլ գործարաններ Միացյալ Նահանգներում, այդ դեպքում մաքսատուրքեր չեն լինի»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Նա հավելել է, որ «տեղ չի մնացել» գործարքի համար, որը կարող է օգնել խուսափել մաքսատուրքերից՝ «ֆենտանիլի հոսքը ԱՄՆ նվազեցնելու դիմաց»։

Ապրիլի 2-ից ուժի մեջ կմտնեն նաև «փոխադարձ» մաքսատուրքերն այն երկրների համար, որոնք մաքսատուրքեր են սահմանում ամերիկյան ապրանքների վրա։ Թրամփը հաստատել է, որ կբարձրացնի բոլոր չինական ապրանքների համար մաքսատուրքերը 10-ից մինչև 20% այն բանից հետո։ ԱՄՆ նախագահը դա բացատրել է նրանով, որ Չինաստանը «բավարար քայլեր չի ձեռնարկել թմրանյութերի անօրինական ճգնաժամը մեղմելու համար»։

Թրամփի վարչակազմը հաստատել է, որ Կանադայից և Մեքսիկայից ներմուծման համար կգործեն 25% մաքսատուրքեր, իսկ կանադական էներգետիկ հատվածի համար՝ 10%։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին լրագրողներին ասել է, որ Օտտավան պատրաստ է պատասխանել:

«Օվալաձև գրասենյակից դուրս է գալիս անկանխատեսելիության և քաոսի որոշակի մակարդակ, և մենք դրանով կզբաղվենք»,- հայտարարել է  նա։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն էլ նախօրեին, նախքան Թրամփի ելույթը, ասել է, որ Մեքսիկան կպատասխանի, եթե մաքսատուրքեր սահմանվեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի