ՏՄՊՊՀ նախագահը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում մրցակցության զարգացման ոլորտում կատարված քայլերը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է մրցակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած մրցակցային մարմինների ղեկավարներ, տնտեսական մրցակցության ոլորտի միջազգային փորձագետներ և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:

Հաղորդվում է, որ Թբիլիսի է մեկնել նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարն իր ելույթում ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը՝ նշելով որ այն բացառիկ հարթակ է՝ աշխարհի տասնյակ երկրների տնտեսական մրցակցության ոլորտի պատասխանատուների հանդիպման, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, ինչպես նաեւ ոլորտում առկա մարտահրավերների շուրջ բանավեճի համար:

«ՀՀ-ում մրցակցության զարգացման միտումներն ու հիմնախնդիրները» թեմայով ելույթի ընթացքում Արտակ Շաբոյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում վերջին տարիներին մրցակցության զարգացման ոլորտում կատարված քայլերը՝ ներկայացնելով օրենսդրական բարեփոխումներից մինչև տնտեսվարողների համար առավել բարենպաստ և առանց մուտքի խոչընդոտների մրցակցային պայմանների ստեղծմանն ուղղված տեսանելի աշխատանքները:

Գործընկեր կառույցների ղեկավարները գոհունակությամբ են խոսել ՀՀ մրցակցային մարմնի կատարած աշխատանքների մասին և ընդգծել, որ առավել տպավորիչ են մի շարք ոլորտներում, հատկապես շուկա մուտքի խոչընդոտների վերացման, անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային գործողությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը, որոնք էապես կարող են դրական փորձ լինել՝ մի շարք երկրների համար: