ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Վիլնյուսում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, որի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ հայկական «Կադանս» համույթը։

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիսությանը ելույթով հանդես եկավ դեսպան Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ անկախության հաստատումից հետո Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ փոխգործակցությունը դինամիկ աճ է ապրել՝ հավելելով, որ Հայաստանը Լիտվային ընկալում է որպես բարեկամ և վստահելի ընկեր։

Խոսելով դեսպանության գործունեության մասին՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Լիտվայում ՀՀ դեսպանությունն իր առօրյա գործունեության ընթացքում զգում է լիտվական իշխանությունների ուշադրությունը և աջակցությունը, որը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել մեր գործունեության ոլորտներն ու աշխարհագրությունը Լիտվայի ողջ տարածքում՝ չսահմանափակվելով միայն մայրաքաղաք Վիլնյուսով:

Իր խոսքում դեսպան Մկրտչյանն առանձնհատուկ շնորհակալություն հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներին անկախության 27-ամյակին նվիրված միջոցառման և առհասարակ դեսպանության գործունեության ընթացքում ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Միջոցառման ընթացքում «Կադանս» համույթը կատարեց Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Աստոր Պիացոլայի, Մարտինես Հերերրայի և այլ հայ ու համաշխարհային հռչակ ունեցող հեղինակների ստեղծագործություններ, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։