ԵՊՀ-Ն զարգացնում է հարաբերությունները Եվրասիական ազգային համալսարանի հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանից ժամանած պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԵՊՀ ղեկավար կազմի հետ:

Ինչպես  տեղեկացրին ԵՊՀ լրատվական ծառայությունից, ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովին, Ղազախստանի հանրապետության Մշակույթի և սպորտի նախարարության «Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոն»-ի  տնօրեն Ասիլխան Սաուդովին և պատվիրակության մյուս անդամներին:

Հանդիպմանը ներկա էին Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց Մայր բուհի հիմնադրման պատմությունը:

«Մենք տալիս ենք հանրապետության գիտական արտադրանքի 1/3-ը: Շատ են խնդիրները: Գիտական ներուժը ծերանում է, իսկ երիտասարդները ոգևորված չեն գիտությամբ զբաղվել, աշխատավարձները ցածր են, ուստի նրանք նախընտրում են բիզնեսով զբաղվել կամ արտագաղթել», -նշեց ԵՊՀ ռեկտորը:

Խոսելով խնդիրների մասին՝ Արամ Սիմոնյանն անդրադարձավ պետության կողմից գիտության ֆինանսավորմանը, արտագաղթի և համալսարանների թվի աճի պատճառով ուսանողների թվի կրճատմանը:

«Այժմ համալսարանի բյուջեի ընդամենը 12 տոկոսն են կազմում գիտությունից առաջացած ֆինանսները: Սա շատ փոքր թիվ է, սակայն, այնուհանդերձ, բարձր է Հայաստանի համար»,- ասաց նա:

Խոսելով համագործակցության մասին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ պետք է այն զարգացնել բոլոր ուղղություններով՝ մագիստրոսական ծրագրեր, ասպիրանտական կրթություն, դրամաշնորհներ: Նա կարևորեց նաև բնագիտական թևում համագործակցությունների զարգացումը:

«Մեզ հետաքրքրում են միջազգայնացման, ուսանողների և դասախոսների փոխանակման հարցերը, գիտության տարբեր ճյուղերի զարգացումը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովն ուրախություն հայտնեց համագործակցության սկզբի համար. «Այսօր Դուշանբեում հանդիպել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործընկերային հարաբերությունների զարգացման մասին: Եվ հենց այս պահին այդ համագործակցությունը կայացման փուլում է»:

Ռեկտորները որոշեցին մասնագետների վերապատրաստման ծրագրեր իրականացնել՝ սկիզբ դնելով երկկողմ համագործակցությանը:

Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Արևելագիտության ֆակուլտետում, ապա Ղազախստանի լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնում հանդիպեցին հայ և ղազախստանցի ուսանողներին:

Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը ողջունեց ուսանողներին՝ կարևորելով երիտասարդների կրթվածությունը և դրա հիմնաքարային լինելը պետության համար:

Լ. Գյումիլովի անվան Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովը ողջույնի խոսքում նշեց, որ երկու երկրների ղեկավարների այսօրվա հանդիպումը սկիզբ է դնում երկկողմ համագործակցությունների շարքին.

«Մենք կարծես կանխազգում էինք դա և հանդիպումից մեկ ժամ անց սկսեցինք զարգացնել համագործակցությունները»,- ասաց Երլան Սիդիկովը: