Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ առաջին շփումները հույս են ներշնչում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների և ԱՄՆ նոր վարչակազմի միջև առաջին շփումները հույս են ներշնչում, և առկա է խնդիրները լուծելու փոխադարձ ցանկություն։ Ըստ Կոմերսանտի՝ նա նշել է, որ ամերիկացի գործընկերները պրագմատիզմ են դրսևորում և ցանկանում են հրաժարվել կարծրատիպերից։

Միաժամանակ, ըստ Պուտինի, արևմտյան վերնախավերը շարունակում են փորձերը՝ խափանելու Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սկսված երկխոսությունը։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան արագ է փոխվում աշխարհը և իրավիճակն աշխարհում։ Այս առումով ուզում եմ նշել, որ ամերիկյան նոր վարչակազմի հետ առաջին շփումները որոշակի հույսեր են ներշնչում։ Փոխադարձ վերաբերմունք կա՝ աշխատել միջպետական հարաբերությունների վերականգնման, համաշխարհային ճարտարապետության մեջ կուտակված համակարգային, ռազմավարական խնդիրների վիթխարի ծավալի աստիճանական լուծման ուղղությամբ։ Հենց այդ խնդիրներն են ժամանակին հրահրել ուկրաինական, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ճգնաժամերը»,- ասել է Պուտինը ԱԴԾ կոլեգիայի ընդլայնված նիստում։

Նա նշել է, թե ոչ բոլորն են գոհ ռուս-ամերիկյան շփումների վերականգնումից։

«Արևմտյան էլիտաների մի մասը տրամադրված է աշխարհում անկայունություն պահպանելու հարցում, և այդ ուժերը կփորձեն խաթարել սկսված երկխոսությանը»,- ասել է ՌԴ նախագահը՝ կոչ անելով օգտագործել դիվանագիտության և հատուկ ծառայությունների հնարավորությունները՝ խափանելու նման փորձերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն բարձր մակարդակի հանդիպում էին անցկացրել։ Պատվիրակությունները գլխավորում էին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այսօր Ստամբուլում կողմերի միջև տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի