DOXA-ի համահիմնադիր Արմեն Արամյանը ՌԴ-ում հեռակա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Արևմտյան 2-րդ շրջանային զինվորական դատարանը DOXA ամսագրի համահիմնադիր Արմեն Արամյանին հեռակա դատապարտել է 10 տարի 1 ամիս ազատազրկման՝ ահաբեկչությունն արդարացնելու և «ռազմական ֆեյքերի» համար։ Այս մասին հայտնել է Mediazona-ի թղթակիցը դատարանից, որին վկայակոչում է Current Time-ը։

Պետական ​​մեղադրողն Արամյանի համար պահանջել է 12 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկում։

Ֆեյքերի մասին գործը հարուցվել է DOXA-ի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի թվիթի պատճառով Բուչայում քաղաքացիական սպանությունների քարտեզի հետ կապված։ Ահաբեկչությունն արդարացնելու մասին հոդվածի վերաբերյալ գործը հարուցվել է Արամյանի՝ «Բողոքի ժամանակն ավարտվել է, եկել է դիմադրության ժամանակը» սյունակի պատճառով, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 13-ին։ Այստեղ խոսվում է հակապատերազմական դիմադրություն կազմակերպելու մասին։

2022 թվականի ապրիլին Արամյանը, ինչպես նաև DOXA-ի նախկին խմբագիրներ Ալլա Գուտնիկովան, Վլադիմիր Մետելկինը և Նատաշա Տիշկևիչը դատապարտվել էին երկու տարվա ուղղիչ աշխատանքի։ Նրանք մեղավոր են ճանաչվել անչափահասներին կյանքի համար վտանգ ներկայացնող արարքների մեջ ներգրավելու մեջ։ Ըստ քննիչների՝ ամսագրի աշխատակիցները դեռահասներին խրախուսել են մասնակցել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակցության ցույցերին։ Գործին որպես ապացույց կցվել են բողոքի ակցիաների անչափահաս մասնակիցների վերաբերյալ կազմված հաղորդումները։

Դրանից հետո չորսն էլ լքել են երկիրը, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ՆԳՆ-ն Գուտնիկովայի, Մետելկինի և Տիշկևիչի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

2023 թվականի օգոստոսին հետախուզում է հայտարարվել նաև Արամյանի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի