ՀՀ-ում Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի համագործակցության մի շարք ուղղություններ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին, երկրում իրենց գործունեությունը ծավալող անդրազգային ոլորտային խոշոր ընկերություններին, ներդրումային քաղաքականության զարգացմանը խթանող պետական նախաձեռնություններին և այլն:

Դեսպանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի հետ իրականացվող համատեղ ծրագրերն, անդրադարձել է երկրում տեխնոլոգիական ոլորտի դինամիկ աճին՝ ընդգծելով Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու Էստոնիայի հետաքրքրությունն ու կամքը:

Կողմերը քննարկել են նաև թվայնացման, էստոնական ընկերությունների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխգործակցության ամրապնդմանը նպաստող մի շարք այլ հարցեր: Ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ: