99 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ․ Կառավարությունը՝ Փարաքար և Գյումրի համայնքների ավագանիների ընտրությունների գործընթացի մասին

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

Գործադիրն ընդունել է որոշում՝ մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների գործընթացի հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ ընտրությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով այդ համայնքների ավագանիների ընտրությունների անցկացման համար տեղակայված թվով 99 տեղամասերում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի տեսանկարահանում և առցանց ուղիղ հեռարձակում, ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել տեղամասերի տեսանկարահանված նյութերի տեսագրում և պահպանում կենտրոնական պահպանման սերվերային համակարգում։

Հանրության համար հատուկ համացանցային կայքի միջոցով տեսանկարահանվող տեղամասերում քվեարկության ամբողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը և վերահաշվարկն՝ առցանց ուղիղ հեռարձակումը դիտելու հնարավորության ապահովման նպատակով՝ պայմանով իրականացված գնանշման հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ընկերությունը՝ 75,600 հազար դրամ գումարով: Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ըստ ցանկի՝ Արմավիր մարզի Վաղարշապատ քաղաքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի նիստերի և վերահաշվարկների տեսանկարահանում և տեսաձայնագրում (պատկեր և ձայն), առցանց ուղիղ հեռարձակում, ինչպես նաև տեսաձայնագրությունների պահպանում կենտրոնական տեսագրման սերվերային համակարգում, որից կիրականցվի հրապարակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: