Ադրբեջանի Մեջլիսը դժգոհել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայտարարությունից

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դժգոհություն է հայտնել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի հայտարարության կապակցությամբ՝ այն գնահատելով, իբր, «զրպարտչական արշավի օրինակ», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, թե «այդ հայտարարության անհեթեթ ու անհիմն մեղադրանքները», իբր, հերթական անգամ «բացահայտում են թե՛ Հայաստանի, թե՛ Եվրախորհրդարանի իրական էությունը»։

«Արդյունքում այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս հայկական կողմի ոչ անկեղծ մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում։ Միլլի Մեջլիսը կտրականապես մերժում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի կանխակալ և միակողմանի հայտարարությունը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը և անարդարացիորեն մեղադրում է Ադրբեջանին։ Նման քայլերը միայն խորացնում են տարաձայնությունները և խաթարում խաղաղության ու հաշտեցման ապահովման ջանքերը։ Եթե ​​Եվրախորհրդարանն իսկապես փորձում է նպաստել Հարավային Կովկասում կայունությանը, ապա այս կառույցը պետք է առաջնորդվի հավասարակշռված և արդար մոտեցմամբ, որը ճանաչում է անցյալի անարդարությունները և չի խրախուսում Հայաստանի ռևանշիստական ​​քաղաքականությունն ու նրա ռազմատենչ ջանքերը»,- ասվում է Մեջլիսի հայտարարության մեջ։

Հավելենք, որ օրերս Երևանում կայացել էր Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը, որի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել։

Փաստաթղթում կոչ է արվում Ադրբեջանին՝ հրաժարվել ծայրահեղական ​​դիրքերից և ձեռնպահ մնալ նոր նախապայմաններ առաջադրելուց, որոնք կասկածներ են առաջացնում կայուն խաղաղության հասնելու իր իրական մտադրությունների վերաբերյալ։ Ափսոսանք է արտահայտվում Ադրբեջանի կողմից ԵՄ միջնորդությունը մերժելու և Բրյուսելի գործընթացը դադարեցնելու որոշման, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) հետ համագործակցությունից հրաժարվելու համար, այն նաև դատապարտում է առաքելության դեմ Բաքվի  կրկնվող ապատեղեկատվական հարձակումները։

Հայտարարության մեջ ընդգծվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հիմնական ներդրումը սահմանային միջադեպերի կանխարգելման և սահմանի հայկական կողմում իրավիճակի մոնիթորինգի գործում։ Նշվում է, որ EUMA-ի ներկայությունը հետևանք է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև 2021 թվականի մայիսից ի վեր հայկական տարածք ռազմական ներխուժման, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և  հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի