ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում․ Բայրամովը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ նախարարին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ-Սաուդին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարարները նախ հանդիպել են առանձին, ապա քննարկումները շարունակել ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի հարցերը, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Բայրամովը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։

«Նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել տարածաշրջանում տիրող հետհակամարտային իրավիճակի, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի, առկա մարտահրավերների, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված տարածքային շարունակվող պահանջների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է նաև  ԼՂ-ում իրականացվող «վերականգնման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև ականների սպառնալիքի դեմ պայքարի միջոցառումների մասին»։ Նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային ականազերծման աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի