Այս հինգ ամիսներին ի՞նչն էր խանգարում Հանրայինին՝ բանավեճեր կազմակերպել. Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Այս հինգ ամիսներին ի՞նչն էր խանգարում Հանրայինին՝ բանավեճեր կազմակերպել: «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Անցած 5 ամիսների ընթացքում՝ հեղափոխությունից հետո, ամեն օր հանրությունը տարված է զանազան ցնցող լուրերով՝ ձերբակալություններ, կալանքի փոխարինում ստորագրությամբ, փողեր, տուշոնկա և այլն, և այլն: Ես պատկերացնում էի, որ Հանրայինն օրական երեք-չորս ժամ, երեք-չորս հատ բանավիճային, բազմակարծիք, բազմամասնակցային հաղորդում պիտի ապահովեր, որը շատ թանկ հաճույք չէ: Եթե բովանդակությունը կա, կարիք չկա զոռը տալ տաղավարին, դիզայնին, գրաֆիկային: Ի՞նչն էր խանգարում այս հինգ ամիսների ընթացքում հրավիրել տարբեր մարդկանց և քննարկել թեմաներ, որոնցից ֆեյսբուքը եռում է, տրաքվում է ուղղակի»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը ստեղծման օրից այդպես էլ չկարողացավ բազմակարծություն ապահովել:

«1996-97 թվականներից մասնակցել ենք Հանրային հեռուստառադիոընկերություն ստեղծելու մասին օրենքը գրելուն, և մեր երազանքներում այդ հեռուստաընկերությունը բոլորովին այն չէր, ինչ մենք ունեցանք անցյալ 17 տարիների ընթացքում: Շատ հասարակ պատճառով. չապահովվեց բազմակարծությունը: Մնացածը մի քիչ կողքի դնել, որովհետև ածանցյալ է էս առաջին նախապայմանին»,- ասաց Բարսեղյանը:

Մանրամասները՝ տեսանյութում