Թիվ 5 երթուղու ավտոբուսները ևս 10 օր կաշխատեն, եթե խնդիրը չկարգավորվի, կրկին գործադուլ կանեն

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Երևանում Ջրվեժից Կիլիկիա ավտոկայան շարժվող թիվ 5 ավտոբուսային երթուղու վարորդները, որոնք նախօրեին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, իսկ մինչ այդ հրաժարվում էին սպասարկել երթուղին, առաջիկա տասն օրերին կշարունակեն աշխատել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրին երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդները:

Նրանց խոսքով՝ իրենց բողոքի պատճառը 203 համարի «Էջմիածին-Երևան-Էջմիածին» երթուղու երկարացումն է: Այս տարիներին Էջմիածնից Երևան եկող երթուղայինների կայանման վերջնակետը եղել է Կիլիկիա ավտոկայանը, մինչդեռ վերջերս երթուղին երկարացվել է, ինչի արդյունքում թիվ 5 ավտոբուսի ուղևորների թիվը նվազել է:

Վարորդները որոշել են աշխատել առաջիկա տասն օրերին, քանի որ իրենց խոստացել են՝ խնդիրը կկարգավորվի և Էջմիածնից Երևան եկող միկրոավտոբուսները նախկինի պես կկայանեն Կիլիկիա ավտոկայանի տարածքում: Նրանք նաև ասացին, որ եթե այդ ընթացքում էլ խնդիրը չկարգավորվի, կրկին գործադուլի դուրս կգան:

Լիլիթ Շաբոյան