Թրամփը հայտարարել է 5 մլն դոլար արժեքով «ոսկե քարտերի» ներդրման մասին, որը հնարավորություն կտա ԱՄՆ քաղաքացիություն ստանալ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է առաջարկել «ոսկե քարտ» վիզա՝ 5 միլիոն դոլար արժեքով քաղաքացիություն ստանալու հնարավորությամբ, որը կփոխարինի ներդրողի վիզային, գրում է AP-ն։

«Նրանք լինելու են հարուստ և հաջողակ, մեծ գումարներ են ծախսելու, շատ հարկեր են վճարելու, շատ մարդկանց են աշխատանքի ընդունելու։ Կարծում ենք՝ դա չափազանց հաջողված կլինի։ Մենք պատրաստվում ենք այս քարտի համար շուրջ 5 միլիոն դոլար գին սահմանել, և այն ձեզ կտա «կանաչ քարտի» (Green card) առավելությունները, գումարած՝ դա կլինի քաղաքացիություն տանող ճանապարհ: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը»,- հայտարարել է Թրամփը։

Առևտրի նախարար Հովարդ Լուտնիկն էլ ասել է, որ «Թրամփի ոսկե քարտը» երկու շաբաթվա ընթացքում կփոխարինի EB-5 վիզաներին:

EB-5 վիզաները ստեղծվել են Կոնգրեսի կողմից 1990 թվականին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար և հասանելի են այն մարդկանց համար, ովքեր շուրջ 1 միլիոն դոլար են ծախսում առնվազն 10 աշխատող ունեցող ընկերության վրա:

Լուտնիկն ասել է, որ «ոսկե քարտը», իրականում՝ «կանաչ քարտ» կամ մշտական ​​օրինական բնակության հնարավորություն, կբարձրացնի ներդրողների մուտքի արժեքը և վերջ կդնի խարդախություններին ու «անհեթեթությանը», որոնք, ըստ նրա, բնութագրում են EB-5 ծրագիրը:

Հարցին՝ արդյո՞ք պատրաստ կլինի «ոսկե քարտեր» վաճառել ռուս օլիգարխներին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Այո, հնարավոր է։ Ես գիտեմ մի քանի ռուս օլիգարխների, նրանք շատ լավ մարդիկ են»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի