Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում մենք, ի վերջո, խոսակցությունների մակարդակից անցում ենք կատարում գործնական փուլ․ Արփինե Սարգսյան

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։

Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում մի շարք ոլորտների, հատկապես ոստիկանության նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողություն ապահովելն է։

ՆԳ նախարարության կադրային քաղաքականության շրջանակում նախարարն ընդգծել է անձնակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ԵՄ գործընկերների հետ համատեղ ծրագրերը, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների կատարելագործմանն ու արդյունավետ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։

Անդրադառնալով միգրացիոն ոլորտին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ամբողջացվել է միգրացիոն շղթան՝ միավորելով անձնագրերի, վիզաների տրամադրման և միգրացիոն բոլոր գործընթացները՝ հիմքում ունենալով միջազգային լավագույն փորձը։

Խոսելով միգրացիոն ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման մասին՝ նախարարը շեշտադրել է միասնական ռազմավարական փաստաթղթի կարևորությունը, որը կարտացոլի միգրացիոն ոլորտում պետության քաղաքականությունը։

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլի մեկնարկը և ընդգծել, որ գործընթացն ինքնանպատակ լինել չի կարող։

«Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում մենք ի վերջո խոսակցությունների մակարդակից անցում ենք կատարում գործնական փուլի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են և կա կամք շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքը», -ասել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ առաջին քայլն արդեն իսկ արված է, ԵՄ տեխնիկական առաքելության հետ հանդիպումների շրջանակում քննարկվել են որոշակի տեխնիկական հարցեր, առաջիկայում սպասվում է երկրորդ առաքելությունը։ «Նախնական պլանավորմամբ՝ առաջիկայում կունենանք այն գործողությունների ծրագիրը, որը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության համար սահմանել մարդկանց կենսագործունեության բարելավմանը միտված ժամանակակից բարձր ստանդարտներ»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում կենսաչափական համակարգի լավարկմանը՝ նախարարն ընդգծել է․ «Մեր ունեցած բաց թափանցիկ մրցույթը վկայությունն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ անձնական տվյալների, թե՛ կենսաչափական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել»։ Նախարարը վստահություն է հայտնել, որ շարունակական գործընթացների արդյունքում 2026թ․ երկրորդ կիսամյակում քաղաքացիներին արդեն իսկ հնարավոր կլինի մատուցել նոր որակի ծառայություններ։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասով նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ բավական լուրջ արդյունքներ են գրանցվել, ինչը փաստում են թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերները։

Քաղաքացիների շրջանում ԵՄ օժանդակությամբ իրականացված հարցումների արդյունքները վկայում են, որ փոփոխությունների ուժով բարձրացել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը․ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախարարը շեշտադրել է Պարեկային ծառայության գործարկումն ամբողջ հանրապետությունում, արձանագրված դրական արդյունքները։

Նա առանձնացրել է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, ինչը թույլ կտա մեկ կետից ավելի արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԱԺ գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը, որը հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում թույլ կտա կիրառել ուժային միջոցների գործադրման նոր ստանդարտ։

Անդրադառնալով Ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2024-2026թթ․ նոր ռազմավարությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվել է նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումների և ձեռք բերած լայն կոնսենսուսի, ինչպես նաև երիտասարդների հետ քննարկումների արդյունքների հաշվառմամբ։

Հանրային անվտանգության ապահովման համատեքստում Արփինե Սարգսյանը խոսել է նաև հանցավորության դեմ ռազմավարության մշակման աշխատանքների մասին։

Նախարարն անդրադարձել է նաև Եվրոպոլում կապի սպայի նշանակման աշխատանքներին՝ նշելով, որ սա ևս մի կարևոր նվաճում է համագործակցության և հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։

Աղետների ռիսկի կառավարման շրջանակում նախարարն անդրադարձել է ԵՄ փորձագիտական աջակցությանը՝ ընդգծելով ոլորտում կարիքների վերագնահատման և քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել այս ոլորտում նոր ստանդարտ։

Նախարարը կարևորել է նաև Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ գործիքակազմի կիրառմամբ նոր ստանդարտներով հետաղետային իրավիճակի գնահատումը։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում փոփոխություններ կկատարվեն նաև Փրկարար ծառայության կառուցվածքում, այդ թվում՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։

Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ գործընկերների հետ իրականացվող նոր ծրագրի արդյունքում շոշափելի բարեփոխումներ կիրականացվեն նաև Փրկարար ծառայության աշխատանքում։

Ամփոփելով ելույթը՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սերտ և արժանիքահեն գործընկերության համար շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին։