Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել. կան տուժածներ

Փետրվարի 25-ին Երևանի Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են թիվ 75 և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին ՆԳՆ-ից։
«Ըստ նախնական տվյալների՝ երեք անձ բուժօգնության է դիմել»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։։