Կոնգոյում անհայտ հիվանդության բռնկումն ավելի քան 50 մարդու կյանք է խլել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում անհայտ հիվանդությունից մահացել է ավելի քան 50 մարդ։ Շատ դեպքերում ախտանիշների առաջացման և մահվան միջև ընկած ժամանակահատվածը կազմել է 48 ժամ: Այս մասին հայտարարել է Բիկորոյի տարածաշրջանային մոնիտորինգի կենտրոնի հիվանդանոցի բժշկական տնօրեն Սերժ Նգալեբատոն, փոխանցում է AP-ն։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վերջին բռնկումը սկսվել է հունվարի 21-ին: Այսօր արդեն գրանցվել է 419 դեպք, որից 53-ը՝ մահվան ելքով։

Ըստ ԱՀԿ-ի աֆրիկյան գրասենյակի՝ առաջին բռնկումը Բոլոկո քաղաքում սկսվել է այն բանից հետո, երբ երեք երեխաներ չղջիկ են կերել և մահացել հեմոռագիկ տենդի ախտանիշների առաջացումից հետո 48 ժամվա ընթացքում։ ԱՀԿ-ն հայտնել է, որ երբ փետրվարի 9-ին Բոմատե քաղաքում սկսվել է ներկայիս անհայտ հիվանդության երկրորդ բռնկումը, 13 հիվանդների նմուշներն ուղարկվել են Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայի Կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտ՝ վերլուծության համար:

Նմուշները բացասական են եղել Էբոլայի կամ այլ սովորական հեմոռագիկ տենդերի համար, ինչպիսին է Մարբուրգը և այլն, սակայն որոշների թեստը դրական է եղել մալարիայի համար:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի