Ուկրաինային իր սպառազինությունը կբավականացնի մինչև ամառ, եթե ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը դադարի․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ավարտին ուղարկված կամ պատվիրված զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակներն Ուկրաինային կբավականացնեն մինչև այս տարվա ամառ։ Այս մասին ասել է նախկին վարչակազմի ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Սելեստ Ուոլանդերը, գրել է The Wall Street Journal-ը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նրա հետ համաձայնել է նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբան Նիկոլայ Բելեսկովը, որը կարծում է, որ խնայողաբար օգտագործելու դեպքում այդ պաշարը կարելի է երկարաձգվել մեկ տարով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օգնականներից մեկը անանունության պայմանով լրատվամիջոցին ասել է, որ ԱՄՆ-ի մատակարարումների ամբողջական դադարեցումը «վատթարագույն սցենար է»՝ նկատի ունենալով, որ դա դեռևս տեղի չի ունեցել: Այս դեպքում, ըստ նրա, Ուկրաինան ստիպված կլինի մեծացնել սեփական արտադրությունը և ավելի շատ հույս դնել եվրոպական երկրներից մատակարարումների վրա։

The Wall Street Journal-ը գրում է, որ «Եվրոպան պատրաստվում է լրացնել բացը»։ Լրատվամիջոցի եվրոպական աղբյուրների համաձայն՝ 2024 թվականին ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան և Նորվեգիան Ուկրաինային մատակարարել են ընդհանուր 25 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք, ինչն ավելի շատ է, քան ԱՄՆ-ն է այդ տարի մատակարարել։

Բացի այդ, Եվրոպան քննարկում է նաև օգնությունը տարեկան 30 միլիարդ դոլարի հասցնելու հարցը և «էականորեն» մեծացրել է հրետանային արկերի արտադրությունը։ Անցյալ տարի ԵՄ երկրներն արտադրել են 1,4 միլիոն արկ, իսկ այս տարի նախատեսում են արտադրել 2 միլիոն: Ուկրաինան իր հերթին ներկայում արտադրում է տարեկան 2,5 միլիոն արկ հրետանու և ականանետների համար։

Սակայն որոշ համակարգեր կարճաժամկետ հեռանկարում չեն կարող համալրվել, քանի որ Եվրոպայում դրանք բավարար քանակությամբ չեն արտադրվում, իսկ որոշ ապրանքների համար ընդհանրապես չեն արտադրվում։ Դա վերաբերում է Patriot համակարգի տարրերին, որոնք կարող են խոցել ռուսական բալիստիկ հրթիռները և ATACMS հեռահար բալիստիկ հրթիռները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի